Կառավարությունը գնալով կրճատում է զեկուցվող հարցերի քանակը

Կառավարությունը գնալով կրճատում է զեկուցվող հարցերի քանակը

Հայրենի կառավարությունը կարծես թե սովորություն է դարձրել իր նիստերն անցկացնել չզեկուցվող հարցերի օրակարգով։ Այդ մասին մենք քանիցս գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դռնբաց դարձած նիստերը իրականում «կիսով չափ դռնփակ են, քանզի օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասը պարզապես չեն զեկուցվում կամ գաղտնի են։ Բայց Նիկոլ Փաշինյանին հաջողվում է «բովանդակությամբ լցնել» գրեթե զեկուցվող հարց չունեցող կառավարության նիստերը։ Փաշինյանը հատուկենտ զեկուցվող հարցերի վրա այնքան երկար-բարակ քննարկումներ է ծավալում, որ լսողին կարող է թվալ՝ բուռն քննարկումներ են ընթանում, օրակարգն էլ առավել քան հագեցած է։ Մինչդեռ, սա ընդամենը «բովանդակային քննարկման» շղարշ է՝ վարչապետը պարզապես սիրում է հաճախ անիմաստ, ոչինչ չտվող քննարկումներ ծավալել և ժամանակ վատնել մի հասարակ հարցի վրա։ 

Այս նիստը ևս բացառություն չէր։ Այսօվա օրակարգում ընդգրկված է թվով 26 հարց, որից ընդամենը երկուսն է զեկուցվող։ Եվ սա «աշխարհի ամենաթափանցիկ կառավարության» նիստի օրակարգն է, որում բազմաթիվ կարևոր, հանրության առջև քննարկման ենթակա հարցեր պարզապես ընդգրկվում են գաղտնի կամ չզեկուցվող ծածկագրի տակ և դուրս են մնում քննարկումներից։