«Սեքյուրիթի դրիմի» աշխատողներին ստիպում են, որ կառավարության դեմ բողոքի ցույց անեն

«Սեքյուրիթի դրիմի» աշխատողներին ստիպում են, որ կառավարության դեմ բողոքի ցույց անեն
«Սեքյուրիթի դրիմ»

Քիչ առաջ «Հրապարակ» զանգահարեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության մի մտահոգ աշխատակից և հայտնեց, որ աշխատակիցներին հարկադրում են գնալ և կառավարության դիմաց բողոքի ցույց անել  ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի եւ «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանի ձերբակալման դեմ՝ սպառնալով աշխատանքից ազատել։

«Հիմիկվանից ցուցակով սաղիս հանում են։ Շատ շատերը դեմ են, երևի 80 տոկոսը դեմ է»,-ասաց տղամարդը, որը չցանկացավ  ներկայանալ։ Բայց խոստացավ ավելի ուշ ներկայանալ։

Հարցրեցինք, թե, այդ դեպքում, ինչպե՞ս է պատկերացնում կառավարության դիմաց իրենց բողոքի ցույցը, ինչպես են խոսելու, ինչպես են բողոքելու, եթե դեմ են։ Ասաց, որ միայն ֆիզիկապես են ներկա լինելու, չեն խոսելու։

Հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրն ու հաշվապահը  մեղադրվում են Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն առանձնապես խոշոր չափերով) եւ 325 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ եւ այլն կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։

Հիշեցնենք, որ «Էլիպսի» սեփականատերերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմ»-ում։ 

Տղամարդն ասաց, որ իրենց սպառնում են  ընկերության տնօրենը և նրա տեղակալները։