Գերմանիան կսկսի բանակցել Ռուսաստանի հետ՝ «Спутник V»ի ձեռք բերման հետ կապված 

Գերմանիան կսկսի բանակցել Ռուսաստանի հետ՝ «Спутник V»ի ձեռք բերման հետ կապված 

Գերմանիայի իշխանությունները ցանկանում են սկսել նախնական բանակցություններ ռուսական հակակորոնավիրուսային «Спутник V» պատվաստանյութը ձեռք բերելու համար։ Սակայն վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը հավանություն տա դեղամիջոցին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը ծանուցել է ԵՄ անդամ պետություններին, որ չի պլանավորում սկսել բանակցություններ ռուսական նշված պատվաստանյութի ձեռքբերման համար, ինչպես դա եղել է մյուս մատակարարների պարագայում։ Սրանով հանդերձ, Գեփրմանիայում մտադրություն կա սկսել բանակցություններ  երկկողմ ձեւաչափով։