Մահացել է հայտնի ֆուտբոլային ակումբի նախկին նախագահը

Մահացել է Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ֆրից Շերերը։ Նա 86 տարեկան էր։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Շերերը «Բավարիայում» տարբեր ղեկավար պաշտոններ է վարել՝ եղել գանձապահ՝ 1979-85 թթ, նախագահ՝ 1985-94 թթ, փոխնախագահ՝ 1994-2012 թթ։ 1987 թվականին «Բավարիան» նվաճեց 10-րդ չեմպիոնական տիտղոսն ու դարձավ այդ ցուցանիշով ռեկորդակիր։ Ներկայումս «Բավարիան» արդեն 33 անգամ եղել է Գերմանիայի չեմպիոն, 20 անգամ նվաճել է Ազգային գավաթը, վեց անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող, երկու անգամ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունը։
Կարծիքներ