Զախարովայի մուտքն արգելեցին Մալթա, իսկ Լավրովի՞ն

Զախարովայի մուտքն արգելեցին Մալթա, իսկ Լավրովի՞ն

Մալթան չեղարկել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մուտքի արտոնագիրը երկիր՝ նախքան ռուսական պատվիրակության կազմում Մոսկվայից ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մեկնելը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

ՌԴ արտաքին գերատեսչությունում տարակուսանք են հայտնել՝ աննախադեպ համարելով Մալթայի նախագահության կողմից Զախարովային արդեն տրված մուտքի արտոնագրի՝ նախօրեին չեղյալ հայտարարելը:

Գերատեսչությունում նշել են, որ դա եղել է «իրենց վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես նախատեսում է այցելել Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Սա կլինի նախարարի առաջին այցը ԵՄ երկիր 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ Լավրովը, ինչպես և Մարիա Զախարովան, ենթակա են պատժամիջոցների Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։