Հայտնի են ՀԳՄ մրցանակաբաշխության արդյունքները

Հայտնի են ՀԳՄ մրցանակաբաշխության արդյունքները

Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներն արդեն հայտնի են․ այսօր, ժամը 14։00-ին Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը:

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին (պոեզիա) արժանացել է Գագիկ Սարոյանը՝ «Բացիկներ» գրքի համար:

Լեւոն Շանթի անվան մրցանակին (դրամատուրգիա) արժանացել է Էլֆիք Զոհրաբյանը` «Թեթեւ տարեք» պիեսների գրքի համար:

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակին (գրականագիտություն, գրաքննադատություն) արժանացել է Ֆելիքս Բախչինյանը` «Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիան» գրքի համար:

Վախթանգ Անանյանի անվան մրցանակին (մանկական գրականություն) արժանացել է Հակոբ Մուշը` «Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար:

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին (գրական վաստակի համար) արժանացել է Ավիկ Իսահակյանը՝ «Վերնատան» զավակները», եւ Սուսաննա Հովհաննիսյանը՝ «Հովհաննես Թումանյան» գրքերի համար:

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին (հրապարակագրություն) արժանացել է Նանեն՝ «Վերջին երանին» գրքի համար: 

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակին (թարգմանական գրականություն) արժանացել է Շանթ Մկրտչյանը` Ֆերնանդո Պեսսոա «Քնարերգություն» գրքի համար:

Արձակի ժանրում ոչ ոք մրցանակի չի արժանացել: