ԱՄՆ նախկին պետքարտուղարը մատնանշել է Բայդենի սխալը

ԱՄՆ նախկին պետքարտուղարը մատնանշել է Բայդենի սխալը

ԿՀՎ նախկին տնօրեն և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, թե ինչ ռազմավարական սխալ է թույլ տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։  Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։

Մասնավորապես, Պոմպեոն Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն անվանել է Բայդենի ռազմավարական սխալը։ 
«Բայդենի վարչակազմը ձախողվեց, նրանք թույլ տվեցին ռուսներին և չինացիներին միավորվել, և դա հսկայական ռիսկեր է պարունակում ԱՄՆ-ի և յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասել է Պոմպեոն։

Պաշտոնյան հավելել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են, միավորվել են Վաշինգտոնի դեմ, ինչը սպառնում է նրան բացասական հետեւանքներով։

«Այս երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը կարևոր է, այն կազդի Միացյալ Նահանգների և մեր երկրում աշխատատեղերի վրա, և մենք պետք է բացարձակապես պատրաստ լինենք հակահարված տալու», - եզրափակել է Պոմպեոն: