Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պարգեւատրվեց Հայաստանի հանդեպ իր խայտառակ վերաբերմունքի համար․ripostelaique.com

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պարգեւատրվեց Հայաստանի հանդեպ իր խայտառակ վերաբերմունքի համար․ripostelaique.com

Ֆրանսիական ripostelaique.com-ը գրում է․ «Այո, բարեկամներ, ԵՄ չափանիշներն այնքան էլ քրիստոնեական չեն եւ հատկապես նաեւ՝ ոչ ամենեւին տրամաբանական։ Տիկին ֆոն դեր Լյայենն այսպիսով վերընտրվեց իր պաշտոնում։ Բրյուսելում նրան անխոս ցանկանում էին պարգեւատրել։ Այո, պարգեւատրեցեք նրան այն բանի համար, որ նա միլիարդներ է տվել գազ գնելու համար հանցագործ Ալիեւին, ինչը նրան թույլ էր տվել զենք գնել իսրայելցիների համար, որպեզի ոչնչացնի հայ նահատակյալ ժողովրդին՝ էթնիկ զտում իրականացնելով Լեռնային Ղարաբաղում։ Այս պատմության մեջ ամենից նողկալին թերեւս այն է, որ ֆոն դեր Լյայենը, լինելով գերմանուհի ազգությամբ, հիանալի գիտի, որ իր երկիրն օգնել է թուրքերին հայերի առաջին Ցեղասպանությունը /1915-17/ իրագործելու համար։

Սա ցույց է տալիս, որ հիշողության պարտքը, բարոյական պարտավորվածությունն ու mea-culpa-ն չեն կիրառվում, կախված այն բանից, թե ինչ բնակչություն է ոչնչացվում։ Ամենայն հավանականությամբ Քուրդիստանի անապատներում քաղցից եւ ծարավից մեռնող եւ թուրքերի կողմից սպանվող երեխաները ավելի քիչ արժեքավոր են, քան Օսվենցիմում գազով խեղդամահ արված երեխաները։ Դժվար է պատկերացնել, որ այդ բարեհոգի կինը գումար տար ՀԱՄԱՍ-ին, որ նա զինվեր ու ոչնչացներ Իսրայել պետությանը ․․․․ Ադրբեջանցի հանցագործները ոչնչացնում են Հայաստանը՝ աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդին։ Ես հույս ունեմ, որ մի օր այս տիկնոջը կդատեն ու կդատապարտեն, եւ եթե ոչ այս աշխարհում, ապա գոնե Ահեղ Դատաստանի ժամանակ, որտեղ չեն լինի կոռումպացված դատավորներ, որոնք կօգնեն նրան եւ կխեղդեն բիզնեսը»։