Գաբայանի տեղը

Գաբայանի տեղը

Որոշ տեղեկություններով՝ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա կարծում է, որ այդ պաշտոնը ոչ միայն ավելի եկամտաբեր է, այլեւ ավելի անշառ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Գաբայանն անհայտ պատճառներով ազատվեց պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ. հուլիսի 10-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոքր ՀԷԿ-երի նախագծմամբ զբաղվող եւ այդ ոլորտում խորհրդատվական ծառայություններ տրամադրող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ տնօրենի պաշտոնը: