Տղամարդը 30 տարի ապրել է ճիճուն գլխում

Տղամարդը 30 տարի ապրել է ճիճուն գլխում

Չինաստանի Ծյանսի նահանգում բժիշկները վիրահատել են տղամարդուն՝ նրա գլխից հանելով տասը սանտիմետրանոց ճիճու։ Այս մասին հայտնում է AsiaOne-ը, մանրամասնելով, որ պացիենտը ճիճուն գլխում ապրել է երեսուն տարի եւ այդքան ժամանակ էլ ունեցել է ուժեղ գլխացավեր, սակայն չի իմացել, թե որն է պատճառը, եւ միայն հիվանդանոց գնալուց եւ ստուգվելուց հետո է պարզվել ամեն ինչ։ Ուշագրավ է այն, որ երեսուն տարի առաջ, երբ սկսվել է ամեն ինչ, բժիշկները նրան ախտորոշել են էպիլեպսիա եւ բուժել դրա դեմ, չկարողանալով հասկանալ, թե ինչ խնդիր է իր մոտ իրականում։ Մասնագետները նշում են, որ տղամարդու օրգանիզմ ճիճուն կարող էր հայտնվել այն ժամանակ, երբ նա աղբյուրի ջուր է խմել բնության գրկում եւ չի էլ նկատել թե ինչ է կատարվել իր հետ։