Իսրայել-Լիբանան պատերազմը սրվո՞ւմ է. Իսրայելը վերջնագիր տվեց ՄԱԿ-ին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գուտերեշից պահանջել է ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերել Լիբանանի մարտական գոտուց։
«Պարոն գլխավոր քարտուղար, դուրս բերեք UNIFIL-ի կրակի տակից։ Դա պետք է արվի հենց հիմա, անհապաղ»,- ասել է նա՝ կառավարության ղեկավարի գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում։
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արգելել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին մուտք գործել հրեական պետություն և նրան պերսոնա նոն գրատա էր հայտարարել Իսրայելի վրա Իրանի հարձակումը չդատապարտելու պատճառով։
Ավելի ուշ Կացն ասաց, որ չի փոխի իր որոշումը։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Լիբանանի խորհրդարանի խոսնակ, շիական «Ամալ» կուսակցության առաջնորդ Նաբիհ Բերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հաստատել է Իսրայելի հետ սահմանին կանոնավոր բանակ տեղակայելու ծրագիրը։
Բացառված չէ, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի դուրս բերմամբ, իրավիճակն ավելի սրվի Լիբանանա-Իսրայելական սահմանին՝ ստեղծելով երկրների միջև ուղիղ ռազմական հակամարտության վտանգ:
Կարծիքներ