Որոշ ապրանքների գծով բարձր մաքսատուրքերից կհրաժարվեն

Պեկինը դիտարկում է մի շարք ամերիկյան ապրանքների գծով 125 տոկոսանոց ներկրումային մաքսատուրքերի հրաժարվելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, խոսքը գնում է բժշկական սարքավորումների եւ որոշ արդյունաբերական քիմիկատների, ինչպես օրինակ՝ էթանի հանդեպ սահմանված հավելյալ մաքսատուրքերից հրաժարվելուն։ Քննարկվում է նաեւ օդանավների լիզինգի դեպքում սահմանված մաքսատուրքերի նվազեցման հարցը։ Թե կոնկրետ որ ապրանքների գծով մաքսատուրքերը կնվազեցվեն, դեռեւս ամբողջական ցանկ չկա կազմված, սակայն այն կազմման ընթացքի մեջ է, նշվում է հրապարակման մեջ։
Կարծիքներ