Հաջորդ շաբաթ Թրամփը կսկսի արտաքսել անօրինական միգրանտներին

Հաջորդ շաբաթ Թրամփը կսկսի արտաքսել անօրինական միգրանտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից սկսելու է արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում։ «Հաջորդ շաբաթ իմիգրացիոն ու մաքսային ոստիկանությունները կսկսեն արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների, որոնք օրենքի հետ խնդիրներով են մուտք գործել ԱՄՆ։ Նրանք կարտաքսվեն նույնքան արագությամբ, որքան արագությամբ որ մուտք են գործել»,- ասված է գրառման մեջ։ Նա նաեւ հայտարարել է, որ Գվատեմալան պատրաստ է ստորագրել երրորդ երկրներից ապաստան հայցողներին ապաստան տրամադրելու մասին համաձայնագիրը, որով միգրանտները կարող են ուղղորդվել այդ երկիր։