Պաղեստինյան խնդրի կարգավորմամբ Մերձավոր-Արեւելյան իրավիճակը կկայունանա

Պաղեստինյան խնդրի կարգավորմամբ Մերձավոր-Արեւելյան իրավիճակը կկայունանա

Քանի դեռ Պաղեստինյան հակամարտությունը կարգավորված չէ՝ Մերձավոր-Արեւելյան ռեգիոնում չի կարող լինել կայունություն։ այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ։

«Առանց պաղեստինյան խնդրի կարգավորման ռեգիոնում կայունություն չի կարող լինել,- ասել է եգիպտական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա նաեւ ասել է, որ միջազգային հանրության համար ամոթալի է այն, որ 70 օր Գազայի սեկտոր որեւէ օգնություն չի մուտք գործել։