Օրակարգում կլինի վարչապետին ուղղված ուղերձը

Օրակարգում կլինի վարչապետին ուղղված ուղերձը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է.

«Այսօր 18:00 Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու իրավական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում է ընդգրկված իմ և գործընկերոջս՝ Թեհմինա Վարդանյանի հեղինակած կառավարությանը և վարչապետի ուղղված ուղերձը:

Նման ուղերձներ ընդունել են Հայաստանի շատ ու շատ համայնքներ, այդ թվում Սյունիքի համայնքների գերակշիռ մասը:

Մեր նախագիծը շրջանառության մեջ էր դրվել շուրջ չորս ամիս առաջ և առաջիկա նիստին այն ընդգրկվել է ավագանու հերթական նիստի օրակարգում»: