Ռուզաննա Զաքարյանը դարձել է թիվ 81 մանակապարտեզի տնօրեն

Ռուզաննա Զաքարյանը դարձել է թիվ 81 մանակապարտեզի տնօրեն

Այսօր գրեթե սենսացիոն տեղեկություն ստացանք, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Սոցիալական ապահովության վարչության 20 տարվա պետ Ռուզաննա Զաքարյանը։

Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին հարցրեցինք, թե ինչ պատճառով է Ռուզաննա Զաքարյանը հեռացել։ Խոսնակն ասում է, որ Զաքարյանը  երկար տարիներ նույն պաշտոնը զբաղեցնելուց հետո սեփական դիմումի համաձայն դուրս է եկել և ժամանակավորապես տեղափոխվել է թիվ 81 մանկապարտեզ՝ որպես տնօրեն՝ մինչև նոր մրցույթի անցկացումը։