Ինչու՞ է Ալիևն այցելել Քարվաճառ

Այսօր՝ մայիսի 27-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Քելբաջարի (հայկական անվանումը՝ Քարվաճառ-խմբ․) շրջան։
Ադրբեջանի ղեկավարը մասնակցել է Յանշաղ և Զալլար գյուղերի հիմնարկեքի արարողությանը, ինչպես նաև «Ազերէներջի» ԲԲԸ «Ղամիշլի» և «Մեյդան» փոքր հիդրոէլեկտրակայանների բացմանը։
Բացի այդ, Ալիևը ծանոթացել է այդ շրջանում կառուցված ճանապարհների, թունելների, ինչպես նաև Քելբաջար-Լաչին մայրուղու վրա կատարված աշխատանքների մասին։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի նախագահը մասնակցել է զինվորական հոսպիտալի բացմանը, բնակելի թաղամասի և 960 աշակերտի համար նախատեսված դպրոցի հիմնարկեքի արարողություններին։
Կարծիքներ