Իսրայելի բանակը վերահսկողություն է հաստատում բուֆերային գոտում 

Իսրայելի բանակը վերահսկողություն է հաստատում բուֆերային գոտում 

Իսրայելի Պաշտպանության նախարար Հեզրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակին հրամայվել է հաստատել լիակատար վերահսկողություն Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտում։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Անվտանգության գոտին ներառելու է թե բուֆերային գոտին, թե որոշ տեղամասեր նաեւ բուֆերային գոտուց դուրս։ Այն լինելու է ռազմավարական սպառազինություններից ու ահաբեկչական ենթակառուցվածքներից ազատ գոտի, որը կսպառնար Իսրայելին, նշվում է հրապարակման մեջ։

Նաեւ հրամայված է կապեր հաստատել դրուզների եւ Սիրիայի հարավում բնակվող այլ էթնո-կոնֆեսիոնալ խմբերի հետ, կանխելով Իրանից դեպի Լիբանան զենքի մաքսանենգ տեղափոխման բոլոր փորձերը։