Հասարակություն

Մարգարիտա Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել

Մարգարիտա Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել

«Վիվարո Մեդիայի» գործադիր տնօրեն, Հ1-ի նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Մենք տեղեկացանք, որ Գրիգորյանին առաջարկել են ղեկավարել ֆուտբոլի ֆեդերացիայի Հաղորդակցության և մարքեթինգի դեպարտամենտը, բացի այդ` նա մոտ 20 օր առաջ նշանակվել էր Ինդուստրիալ կոմիտեի նախագահ։

Գրիգորյանը, մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, նշեց, որ ՀՖՖ-ում աշխատանքի առաջարկը ստացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողմից, եւ ըստ ամենայնի` կընդունի այն։

«Իմ կյանքի երրորդ հեռուստաընկերությունն եմ ղեկավարել, իսկ վերջինը՝ հիմնադրման պահից սկսած:

Աշխատել եմ 4․5 տարի, եւ այս փորձով վատ չի լինի, որ կարողանամ իմ գիտելիքը ներդնել եւ օգտակար լինել։ Կարծում եմ, որ շատ գործ կա անելու»,-նշեց նա։ 

Անդրադառնալով Ինդուստրիալ կոմիտեին, ասաց, որ այն հասարակական կազմակերպություն է` ինքնակառավարվող մարմին, որը զբաղվում է հեռուստաընկերությունների չափիչ համակարգը ներդնելու գործունեությամբ, նաեւ հեռուստաընկերություններում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով` եթե այդպիսիք լինեն։

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image