Ռուսաստանում հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցին

Ռուսաստանում հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցին

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ առաջին «Ավիֆավիր» պրեպարատին, որը ստեղծեվել է РФПИ եւ ХимРар-ի կողմից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հայտարարության, պրեպարատի ապրանքային անվանում է «Ավիֆավիր»։ Միջազգային չպատենտավորված կամ խմբային կամ քիմիական անվանումն է «Ֆավիպիրավիր»։