Տուրիզմի վարչությունը ոնց որ այլ երկրում աշխատի

Տուրիզմի վարչությունը ոնց որ այլ երկրում աշխատի

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ մայրաքաղաքում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրը զրկվել է 24 ժամ աշխատելու լիցենզիայից՝ հարևանների բողոքի հիման վրա. վերջիններս բողոքել էին, որ այցելուներն աղմկում են գիշերը։ 

«Եթե մենք խոսում ենք զբոսաշրջային երկիր լինելուց, պետք է լինի նպատակային աշխատանք, որը, ցավոք, չկա։ Զբոսաշրջոււթյան կոմիտեն  էլ ոնց որ ուրիշ երկրում աշխատի, չկա, չենք լսում իրենց մասին։ Եվ տուրիզմը գերակա ճյուղ հայտարարելով՝ տուրիզմից մենք խաբար չենք»,- ասաց նա՝ անդրադառնալով խնդրին, որ զբոսաշրջությունը որպես գերակա ճյուղ հռչակած Հայաստանում ու Երևանում ժամը 12-ից հետո ֆոնային երաժշտությամբ աշխատող ռեստորանները, զվարճանքի վայրերը կարելի է մատների վրա հաշվել։

Ըստ Հայկական ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանի՝ տուրիզմի վարչությունը «ոնց որ ուրիշ երկրում աշխատի»։

Նա գտնում է, որ նման վայրերը պետք է շատ ավելի շատացնել։ Իսկ լիզենզիան ստանալն էլ լինի անվճար։

«Ինչի՞ փող տանք մի բանի համար, եթե աշխատատեղ ենք ստեղծում, հարկեր ենք վճարում, զբոսաշրջիկ ենք սպասարկում»,- ասում է Ռեստորանների միության նախագահը։

Նրա խոսքով՝ ներկայումս Երևանում մատների վրա հաշված ժամանցի կետեր են աշխատում գիշերվա ժամը 12-ից հետո։ Կոմիտասի պողոտայում գտնվող «Արևելյան խոհանոցը», օրինակ, աշխատում է 24 ժամ, «Հանս անդ Ֆրանսն» աշխատում է մինչև գիշերվա ժամը երկուսը։