Վանաձորում Ական ու Էդմոնը ՔՊ-ի նենգ ծրագրին են մասնակցում

Վանաձորում Ական ու Էդմոնը ՔՊ-ի նենգ ծրագրին են մասնակցում

Մամիկոն Ասլանյանին ձերբակալելը փոխում է ուժերի հարաբերակցությունը եւ նրա` քաղաքապետ ընտրվելը դառնում է անհնարին: Բանն այն է, որ «Ասլանյան դաշինքը» Վանաձորում ստացել է 49 տոկոս ձայն եւ բանակցություններ էին ընթանում «Հայրենիք» կուսակցության հետ, որը մոտ 5 տոկոս ձայն էր ստացել: Այս ընթացքում անասելի ճնշումներ են գործադրվել եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եւ նրանց Վանաձորի թեկնածուի` Վահե Դոխոյանի նկատմամբ, որ այս միավորումը տեղի չունենա: Բայց չի ստացվել: Փոխարենը ամեն ինչ արել են, որպեսզի ավագանի անցած մյուս ուժերը` Արկադի Փելեշյանը` Ական եւ մյուս ուժերը միանան ՔՊ-ին ու Արամ Խաչատրյանը դառնա քաղաքապետ: Թվում էր` Մամիկոն Ասլանյանի հետ աշխատած Ական, որը հեղինակություն է Վանաձորում, չպետք է ենթարկվեր ճնշումներին, բայց ենթարկվեց: Իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավորը» որոշեց հերթական անգամ օգնության հասնել ՔՊ-ին` դատարան դիմելով, որ ժամանակ շահի եւ հնարավորություն տա իշխանություններին հետապնդումների ծրագիրն իրականացնել: Պարզվում է` ոկան չծախվողներ, կան` գնի շուրջ սակարկողներ: Նախկին ընդդիմադիր ԼՀԿ-ն ամեն ինչ արել է, որ Ասլանյանին հետապնդելու ձեւական պրոցեդուրան հասցնեն իրականացնել եւ այսօր Ասլանյանը ձերբակալվեց` շինծու մի մեղադրանքով եւ ըստ ամենայնի` նաեւ կկալանավորվի:

Մամիկոն Ասլանյանի բացակայության պայմաններում` դեկտեմբերի 17-ի ավագանու նիստում ձայները կբաշխվեն հավասար` 16 ձայն ՔՊ-ն կունենա` իր «հաճախորդներով», 16 ձայն` «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը» միասին: Ինչը նշանակում է, որ ընդդիմությունը քաղաքապետ չի կարողանա ընտրել: