«Հրապարակ»․ Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով

«Հրապարակ»․ Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով

Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ վերջին տարիների վերաարտահանումը եւ ներկրումը դեպի Ռուսաստան մեզ բավականին օգուտներ է բերել, «բայց դա մի օր վերջանալու է»։ «Մենք այս տարի՝ 2024-ի առաջին կիսամյակում, ունենք պետական բյուջեի մուտքերի լուրջ թերակատարում։ Ի՞նչ պետք է անել. վարել ողջամիտ եւ իրական, ազատական տնտեսական քաղաքականություն, այլ ոչ թե տնտեսվարողների մի մասին կամայական ձեւով, ինչ-որ չնչին չվճարման կամ զանցանքի համար ճնշումների ենթարկել։ Սա մեզ լավ տեղ չի տանի։ Պատահական չէ, որ կապիտալն արտահոսում է Հայաստանից։ Ամեն ինչ պետք է անել, որ ներդրումներ հոսեն մեր հայրենիք, ստեղծվեն նոր աշխատատեղեր...»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է հայտնի գործարարը:

Նա խոսում է տնտեսական «շահավետ տարբերակների», «հաշվարկված գրագետ նախագծերի» մասին, որոնք կապահովեն մեր տնտեսության աճը: Եվ ասում է, որ առաջիկայում նման մի քննարկում է որոշել նախաձեռնել, «որտեղ չեն լինի դատարկախոսություն, իրար վիրավորելու ու մեղադրելու մթնոլորտ, այլ՝ լուրջ մասնագետների, լուրջ գործիչների հետ մի քննարկում, որը գուցե կարող է ունենալ շարունակություն՝ աշխատանքային խմբերի ձեւով, որտեղ իսկապես կոնկրետ աշխատանք կարվի՝ մեր երկրի համար շատ կարեւոր աշխատանք։ Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով»։