Խոշոր հրդեհ Բանգլադեշում. կան զոհեր եւ վիրավորներ

Խոշոր հրդեհ Բանգլադեշում. կան զոհեր եւ վիրավորներ

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում։ Ըստ BBC-ի հաղորդման, ներկայումս հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը 81 է, սակայն կարող է նաեւ ավելանալ։ Հրդեհը բռնկվել է բնակելի տանը, որը նաեւ քիմիկատների համար որպես պահեստ է օգտագործվել։

Կրակը տարածվել է հարեւանությամբ գտնվող չորս շինության վրա։ Առնվազն 50 մարդ տարբեր ծանրության այրվածքներով հոսպիտալացվել է։ Հրդեհի պատճառ է դարձել գազի բալոնի պայթյունը։