Եկել հարձակվում են մեր վրա, չեն թողնում` խոսենք. Արզաքանցյանը` Չարենցավանում (տեսանյութ)

Եկել հարձակվում են մեր վրա, չեն թողնում` խոսենք. Արզաքանցյանը` Չարենցավանում (տեսանյութ)

Չարենցավանում այսօր միաժամանակ երկու հանրահավաք էր անցկացվում` Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Արզաքանցյանինը:

Նրա հանրավաքն ի սկզբանե պիտի անցկացվեր Չարենցավանի հրապարակում` մշակույթի տան դիմաց, սակայն Արզաքանցյանին վերջին պահին ասել են, որ այստեղ Փաշինյանն է հանրավաք անցկացնելու: 

«Ճիշտն ասած` մեզ քաղաքապետարանը տվել էր հրապարակը, բայց, չգիտեմ խի, անօրինական ձևով չթույլատրեցին մենք մասնակցենք: Հիմա ես չգիտեմ` կարգուկանոնը որտեղ է, մենք եկանք կինոթատրոնի մոտ` մեր խոսքը ասենք մեր Չարենցավանի ժողովրդին: Այս ընթացքում ոչ մի ոստիկան չկա, որ պաշտպանի մեր ժողովրդին ու կարգուկանոնը: Բոլորը վազում են մի մարդու հետևից»,-դժգոհեց Արզաքանցյանը:

Նա նաև կոչ արեց ժողովրդին` ուշքի գալ և տեսնել, ով իրենց ուր տանում:

Նա նաև դժգոհեց, որ իրենց խանգարում էին նաև ելույթ ունենալ:

«Հիմա ինչ է կատարվում, եկել հարձակվում են մեր վրա, մեր ձեռքից խլում են բարձրախոսը, չեն թողնում` խոսենք, խանգարում են»,-ասաց Արզաքանցյանը:

Մանրամասն` տեսանյութում