Ով է ֆինանսավորում նախագահի թեկնածուին

Ով է ֆինանսավորում նախագահի թեկնածուին

Ուկրաինացի դերասան, հումորիստ, շոումեն Վլադիմիր Զելենսկին, ով պատրաստվում է առաջիկայում ընտրապայքարի մեջ մտնել հանուն նախագահի պաշտոնի, պարզաբանել է, որ իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորում է ինքը՝ ընկերների եւ բարեկամների օգնությամբ։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի հետ զրույցի ընթացքում, սակայն Զելենսկին չի ասել, թե արդեն որքան գումար է կարողացել հավաքել նախընտրական արշավի համար։ «Մենք ինքներս ենք փող հատկացնում։ Սեփական գրպանից։ Փառք Աստծո ես ունեմ բարեկամներ ու ունկերներ»,- ասել է Զելենսկին։ Նա նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ իրեն ֆինանսավորում է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին, ով հանդիսանում է «1+1» հեռուստակայանի սեփականատերը։ Հիշեցնենք, որ նոր տարվա գիշերը հենց այդ հեռուստատեսության եթերից դերասանը հայտարարեց, որ առաջադրվելու է այս տարվա մարտի 31-ին Ուկրաինայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում։ Բացի այդ, հենց այդ հեռուստատեսությամբ է հեռարձակվում «Ժողովրդի ծառան» երգիծական սերիալը, որտեղ Զելենսկին խաղում է գլխավոր դերը։ Զելենսկին նշել է, որ իրեն եւ Կոլոմոյսկուն կապողը զուտ գործնական հարաբերություններն են։