Զարթոնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում

Զարթոնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում

Կառավարության մոտ բողոքի են դուրս եկել Արմավիր մարզի Զարթոնք համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ ՀՀԿ անդամ, 23 տարի իրենց համայնքը կառավարող գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական տա։ Նշենք, որ գյուղապետից առաջ պաշտոնավարել է հայրը՝ Մխիթար Սարգսյանը։

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ գյուղապետը, սոցիալապես անապահով ընտանիքների անունները շահարկելով, գումարներ է դուրս գրել, սակայն հասցեատերերին չեն հասել։ Գյուղացիների մի փոքր ընդունել են կառավարությունում, ընդունել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչը։ Ակցիայի մասնակիցները մոտ 150 հոգի են։