Արմեն Թավադյանն ազատ կարձակվի՞․ դատարանը վաղը կհրապարակի որոշումը

Արմեն Թավադյանն ազատ կարձակվի՞․ դատարանը վաղը կհրապարակի որոշումը

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ պարզ դարձավ, որ անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Վերաքննիչ քրեական դատարանը ներկայացված բողոքի որոշումը կհրապարակի վաղը՝ 16։00-ին։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Դիտարկմանը, թե Թավադյանին մեղադրանք առաջադրվել է գործով մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի ցուցմունքի հիման վրա, քանի որ գործով այլ անձի մասնակցություն չկա, պաշտպանն ասաց.«Միակ հնարավոր տարբերակը Վարուժան Մկրտչյանի ցուցմունքն է։ Գործով ուրիշ մասնակցություն չկա, դատական նիստի ընթացքում բարձրաձայնել ենք նաեւ այդ հարցերը, թե ինչո՞ւ է նույն անձը, որը նույնպես մեղադրվում է նույն արարքի մեջ, ազատության մեջ»։

Խուդոյանի խոսքով՝  Թավադյանը կմնա կալանավորված այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել.

Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել էՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։