Եռյակ եղբայրները բանակում են

Եռյակ եղբայրները բանակում են

Ուղղակի հրաշք է․ եռյակ եղբայրները՝ Հայկ, Վահե, Սարգիս Մնոյանները, պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվել։ «Զինվոր»-ից եմ իմանում։ Նման զինվորներ տեսնելով է, որ ասում ենք՝ հայկական բանակը պարտվել չէր կարող։ Երևի հիշում եք, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր եղբայրը բանակում էր, դրա համար իրեն բանակ չեն զորակոչել։ Վեց հոգանոց այս ընտանիքում չորս հոգի զինվորական ծառայության մեջ են՝ հայրը ու երեք որդիները։ Մոր հետ տանը մնացել է եղբայրների կրտսեր քույրը։ Թալինից են, սովորել են նույն դպրոցում, նույն դասարանում, նույն մասնագիտությունն են ընտրել։ Ապագա ծրագրավորողներ են, ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություն։

Զորացրվելուց հետո կշարունակեն իրենց ուսումը։ 

-Երեք ախպեր ենք, իրար լրացնում ենք, մեկս մյուսին օգնում, և դա հեշտացնում է մեր ծառայությունը։ Նույն դասակից են, հետո կհամալրեն տարբեր ստորաբաժանումներ։ 

Պատրաստվում են երդման արարողությանը։ 

Մեր զինվորները «սարեր կարող են շրջել»՝ իրենց կամքով, հայրենասիրությամբ, գիտակցությամբ։

Կարծում եմ կգա օրը, երբ նրանք նորից կարձանագրեն հաղթանակներ։