Համախառն պետական պարտքը աշխարհում հատել է 50 տրիլիոն դոլարի սահմանը

Համախառն պետական պարտքը աշխարհում հատել է 50 տրիլիոն դոլարի սահմանը

Աշխարհում համածառն պետական պարտքը 2019-ին կհասնի 50 տրիլիոն դոլարի։ Նման կարծիք են հայտնել Standard & Poor`s Global Ratings գործակալության մասնագետները։ Ընդ որում, կառավարությունները այս տարի կավելացնեն այդ պարտքը 7,78 տրիլիոն դոլարով, որը 2018 թվականի ցուցանիշը կգերազանցի 2,3 տոկոսով։Ընդ որում, նոր պարտքերի 70 տոկոսը կամ 5,5 տրիլիոն դոլարը կծախսվի եղած պարտքերի սպասարկման վրա, որոնց վճարման ժամկետները արդեն մոտենում են իսկ զուտ նոր պարտքի ծավալը կլինի 2,3 տրիլիոն դոլար։ Աշխարհի 20 զարգացած տնտեսությամբ երկրները կներգրավեն 1,41 տրիլիոն դոլար նոր պարտք, ինչը 5,6 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա ցուցանիշը։