Տիգրան Արզաքանցյանը նշանակվել է «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ

Տիգրան Արզաքանցյանը նշանակվել է «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ

«Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Արզաքանցյանը: Այս մասին հայտնում են Տիգրան Արզաքանցյանի ֆեյսբուքյան  էջում:  

Ավելի վաղ կուսակցության համագումարի ժամանակ նա հայտարարել էր․  «Ես այսօր իմ թիմակիցների հետ որոշել եմ պատմական քայլ կատարել իմ կյանքում ու մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար, որն այսօր պաշտպանված չէ, մտնել «Այլանս» կուսակցություն։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր կուսակցությունների հետ, որովհետև այսօր մենք ունենք շատ կարևորագույն խնդիրներ ու հարցեր, որոնք թերի են մնացել»։