Ռուս-գերմանական հարաբերություններում հնարավոր է նոր սկանդալ առաջանա

Ռուս-գերմանական հարաբերություններում հնարավոր է նոր սկանդալ առաջանա

Ռուս-գերմանական հարաբերություններում հնարավոր է նոր սկանդալ առաջանա, այս անգամ՝ Բունդեսթագի վրա իրականացրած կիբերհարձակման պատճառով, որի պատասխանատուն գերմանացիները համարում են այդ երկրում գործող ՌԴ դեսպանատան որոշ աշխատակիցների, ինչպես հայտնում է DW-ն։

Ըստ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչի, Բեռլինը մտադիր է դիմել եվրոպական կառույցներին, խնդրելով սանկցիաներ սահմանել այն ռուսների հանդեպ, ովքեր պատասխանատու են գերմանական կառավարության վրա իրականացրած կիբերհարձակման համար, ինչի մասին տեղեկացվել է նաեւ խորհրդակցությունների համար հրավիրված Գերմանիայում ՌԴ դեսպանին։

Ըստ գերմանական կողմի, կիբերհարձակման հետ կապված կարող են լինել ռուսական հատուկ ծառայությունները։