Միլիոնավոր իրանցի մնացել են անօթեւան․ ահազանգում է «Կարմիր մահիկի» կոմիտեն

Միլիոնավոր իրանցի մնացել են անօթեւան․ ահազանգում է «Կարմիր մահիկի» կոմիտեն

«Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կոմիտեն» հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո երկու միլիոն մարդ մնացել է անօթեւան։ Հեղեղումներին զոհ է գնացել 78 մարդ, եւ ավելի քան 1000 մարդ էլ տուժել է։ Ջրածածկ են եղել Իրանի 31 նահանգներից 25-ը։

ԻԻՀ գերագույն հոգեւոր առաջնորդը արդեն կարգադրել է հեղեղումներից տուժածներին հատկացնել 2 միլիարդ դոլար Իսլամական Հանրապետության բարեկեցության սուվերեն հիմնադրամից։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Այաթոլլահ Ալի Խամենեին նաեւ նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությանը կոչ է արել փորձել աղետի հետեւանքների վերացման եւ աղետյալներին օգնության համար գտնել բյուջետային այլ միջոցներ, մինչ սուվերեն ֆոնդի միջոցների օգտագործումը։