Կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մայիսի 26-ին տեսակապային ձեւաչափով տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման համաձայն։ Օրակարգում կորոնավիրուսային համավարակի ազդեցությունն է ՀԱՊԿ անդամ պետությունների վրա, ինչպես նաեւ ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերի կարգավիճակի հաստատման հետ կապված հետագա քայլերի իրականացումը, ինչպես նաեւ պայքարը պատմության վերաշարադրման եւ կեղծման դեմ։

Զասը ասել է, որ կորոնավիրուսային պանդեմիան լուրջ սպառնալիք է ՀԱՊԿ համար։ Նա ասել է նաեւ, որ հեռախոսազրույցներ է ունեցել կառույցի անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հետ, որոնց ընթացքում մտքեր են փոխանակվել հակակորոնավիրուսային պայքարի հետ կապված հարցերի առնչությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ եթե համաճարակային իրավիճակը կտրուկ վատանա, ապա հարկ եղած դեպքում հավաքական արձագանք իրականացվի։