Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Արմեն Գրիգորյան

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո ոչ մի կերպ չցանկացավ ասել՝ ինքը վերջին անգամ ե՞րբ է եղել Արցախում և ի՞նչ առիթով։ Ասաց՝ իբրև թե Փաշինյանն այդ հարցին երեկ պատասխանել է։ Բայց մենք նրա այցից էինք հարցնում, ոչ թե Փաշինյանի, բայց ԱԽ քարտուղարը շարունակեց համառություն ցուցաբերել ու չպատասխանել այդ պարզ հարցին։ Հավանաբար, վաղուց չի եղել, դրա համար չգիտի՝ ինչպես բացատրի Արցախ չայցելելը հատկապես պատերազմից հետո։

Hraparak.am-ը նրան մի հարց էլ ուղղեց, թե կարո՞ղ է հրապարակավ հայտարարել, որ Արչցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նշենք, որ նման հայտարարություն արել էր Սերժ Սարգսյանը դեռևս պատերամից առաջ։ Այս իշխանությունները,հակառակը, Արցախի ապագայի վերաբերյալ նման ձևակերպումներ խուսափում են տալ, նրանց քայլերն ու հայտարարությունները ավելի շատ հակառակի մասին են վկայում, որ Արցախը շուտով հենց Ադրբեջանի կազմում է հայտնվելու։

Բայց Արմեն Գրիգորյանը, ի զարմանս մեզ, բառացիորեն ասաց հետևյալը․ «Միանշանակ դրա մասին բազմիցս ասել ենք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։