Փաշինյանի օրոք երբեք վիզաների ազատականացում չի լինելու

Փաշինյանի օրոք երբեք վիզաների ազատականացում չի լինելու

Կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարի այս տեմպերով գնում եք Եվրամիությո՞ւն։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարաբնույթ կոռուպցիոն գործարքների մեջ են թաթախված, որոնց մասին մամուլը աղաղակում է, բայց ոչ ոք չի պատժվում, քանի որ ՔՊ-ի հետ կապ ունեն, կամ անդամ են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Սիրելի ժոողովուրդ, ՔՊ-ն հերթական անգամ խաբում է ձեզ, Նիկոլ Փաշինյանի օրոք երբեք վիզաների ազատականացում չի լինելու, ՀՀ-ն երբեք չի դառնալու ԵՄ անդամ։ Այս արժեհամակարգը կրող, կեղծ ժողովրդավարություն քարոզող իշխանությանը ԵՄ ոչ մի երկիր չի սպասում։ ԵՄ-ում մեզ միայն ժպտալով ասում են՝ կտրոնը քաշեք և հերթ կանգնեք»,- ասել է նա: