Բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ

Բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ ՀՔԾ-ում հրապարակած սելֆիին՝ ապշած քննիչի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նաև գրել էր․«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»։ Ռ. Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետև ամենևին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։
Ու ինչի համա՞ր։ Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»։