Վաշինգտոնում երկարաձգվել է պարետային ժամը 

Վաշինգտոնում երկարաձգվել է պարետային ժամը 

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերը մեկ օրում երկարաձգել է պարետային ժամը։ Փոփոխություն է արվել նաեւ ժամային ռեժիմում։ Այն մեկնարկելու է ոչ թե 19,00-ի փոխարեն, այլ 23,00-ի։

Նա նաեւ անհանգստություն է հայտնել, որ քաղաքում կան հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ։ Նա ասել է, որ անհանգստացնող է այն, թե ով է այդ զորքերին հրամաններ տալիս, ակնարկելով նախագահ Դոնալդ Թրամփին։