Ընտրատեղամասերով շրջում եմ, հլը որ սաղ լավ ա. ՔՊ-ական թեկնածու

Ընտրատեղամասերով շրջում եմ, հլը որ սաղ լավ ա. ՔՊ-ական թեկնածու

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրողների թիվն իրենց գոհացնում է: Հարցին թե քանի՞ քաղաքացի է մասնակցել ընտրություններին, վերջինս նշեց, որ ամեն բան լավ է, պատկերից ինքը գոհ է: «Ընտրատեղամասերով շրջում եմ, հլը որ սաղ լավ ա, ոչ մի միջադեպ բան չի արձանագրվել», - ասաց նա: