«Հրապարակ». Նորաշենում մարզպետ-համայնքապետ հարաբերությունները լարվել են ԱԺ ընտրություններից

«Հրապարակ». Նորաշենում մարզպետ-համայնքապետ  հարաբերությունները լարվել են ԱԺ ընտրություններից

Արարատի մարզի Նորաշեն համայնքի արդեն նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հարաբերությունները լարվել են ԱԺ ընտրությունների հողի վրա, երբ Գրիգորյանը, որի լիազորությունները մարզպետն օրերս դադարեցրեց, աշխատել էր ոչ թե մարզպետի համար, այլ «Իմ քայլից» մեկ ուրիշ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանի, ով այժմ պատգամավոր է։ Ատոմյանը նորաշենցու թոռ է եւ մտերիմ է Նորայր Գրիգորյանի հետ։

Այս փաստն Արարատի մարզպետը ծանր է տարել եւ որոշել, որ ամեն գնով պետք է ազատի գյուղապետին։ Երեկ պատգամավոր Սերգեյ Ատոմյանից հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր պատճառով է նախկին գյուղապետը հայտնվել մարզպետի թիրախում։ Պատգամավորն ասաց, որ ոչ միայն ինքն է Նորաշենից լավ ձայներ ստացել, այլեւ «Իմ քայլի» այլ թեկնածուներ եւս, դիցուք՝ մարզպետը․ «Գուցե իր ձայնն անձամբ ինձ է տվել, բայց դա ի՞նչ կապ ունի․․․»։