Վրացական ընդդիմությունը պահանջում է արգելել մի շարք ամերիկյան կազմակերպությունների գործունեությունը Վրաստանի տարածքում

Վրացական ընդդիմությունը պահանջում է արգելել մի շարք ամերիկյան կազմակերպությունների գործունեությունը Վրաստանի տարածքում

«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները եւ կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացրել Թբիլիսիի ամերիկյան դեսպանատան մոտ, պահաջելով իշխանություններին արգելել Վրաստանի տարածքում այնպիսի ամերիկյան կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսիք են Միջազգային հանրապետական ինստիտուտը /IRI/եւ ԱՄՆ Դեմոկրատական ինստիտուտը /NDI/, որոնց ներկայացուցիչները սոցիոլոգիական հետազոտություններ են իրականացնում վրացական հասարակության մեջ։

«Կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը դուրս բերել Վրաստանի տարածքից NDI-IRI-ն։ Մենք անկախ եւ ինքնիշխան պետություն ենք։ Ոչ մեկը չունի իրավունք արհեստականորեն փոխելու մեր կարծիքը, մեր տրամադրությունները եւ մեր իրականությունը»,- ասված է վրացական ընդդիմադիր կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Նրանք նաեւ կոչ են անում վրացական իշխանություններին սկսել հետաքննություն այդ կազմակերպությունների գործունեության հետ կապված։ Վրացի ընդդիմադիրները հայտարարել են, որ այդ կառույցների կողմից անցկացված բոլոր սոցհարցումների արդյունքները կեղծված են։

Նշենք, որ «Վրաստանի հայրենասերների դաշինքը» կողմնակից է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության ծավալմանը։