Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ

Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ

Գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի կողմից Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին՝ դրանում նշված հանգամանքերը ստուգելու նպատակով։

Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության լրատվության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը, ում այս մասին հարց էինք ուղղել։

Հիշեցնենք,որ  «Սասնա ծռեր»-ը, իրենց տարածած հայտարարությամբ, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հարցազրույցին՝ նշել էին․ «ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով»: