Ոստիկաններն այնպիսի ուժ են գործադրել, որ շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել

Ոստիկաններն այնպիսի ուժ են գործադրել, որ շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը գրել է.

«Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ընտրությունների վերահսկման կոմիտե-ն: Քիչ առաջ ստացա տեղեկություններ, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով: Իհարկե տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը»: