Մուշեղ Մկրտչյանը` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Մուշեղ Մկրտչյանը` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

Մեր 79 կգ քաշային մարզիկը եզրափակիչում մրցեց վրացի Օտարի Ադեաշվիլիի հետ և վստահ հաղթանակ տարավ` 9:4: Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն երեկ նվաճեց 3 մեդալ` 2 ոսկի, 1` արծաթ:

Այսօր կխաղարկվեն առաջնության մնացած մեդալները: Մեր գերծանր քաշային ըմբիշ Լյովա Գևորգյանը եզրափակիչում կվիճարկի չեմպիոնի կոչումը, իսկ 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: