Բանակը չի ենթարկվի, բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ. Մանուկյան

Բանակը չի ենթարկվի, բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ. Մանուկյան

Օնիկ Գասպարյանն այն պարկեշտ անձանցից է, որ իր համար աթոռը չի կարևոր, այստեղ լուծվում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ և այլն, բայց, եթե ինքը դուրս գա, հնարավորություն կտա կորպուսի բոլոր հրամանատարներին փոխել, ամբողջ ռազմական ուժը նորից փչացնել, ինչպես դա արեց Նիկոլ Փաշինյանը իշխանության առաջին օրերին՝ կոռուպցիա փնտրելով, բանակ մտնելով, հանձնաժողով ստեղծելով և այլն։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Եթե օրենքը խախտելով Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, հրամանագիր ստորագրի՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին, ապա, իմ տեղեկություններով, բանակը չի ենթարկվի դրան, որովհետև բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ»,- պնդեց Մանուկյանը։