Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը բնակչի մահվան պատճառ է դարձել 

Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը բնակչի մահվան պատճառ է դարձել 

Մայիսի 27-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել` Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի մասին։ 

Դեպքի հանգամանքները պարզելու և բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները,  ԱԻՊԾ  հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության գլխավորությամբ,  ինչպես նաև քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության աշխատակիցները, շտապ բժշկական օգնության բժիշկների խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, փլատակների տակից հայտնաբերվել է մայրաքաղաքի բնակիչ Ա. Գ.-ի դին և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև ավտոտնակի ներսում և մոտակա տարածքում գտնվող «VAZ 21-06» և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները։

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։