Նիկոլ Փաշինյանը մարզպետներին կանչել է կառավարություն

Նիկոլ Փաշինյանը մարզպետներին կանչել է կառավարություն

Կառավարությունում մեկնարկել է կառավարության նիստը: Նիստին, սակայն, մասնակցում են նաև մարզպետները: Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետներին կանչել է կառավարություն:

Թե որն է նպատակը, դժվար է ասել, հավանաբար նիստից հետո նրանց հետ խորհրդակցություն պետք է անցկացնի:

 

Կառավարության լրատվականից, սակայն, Hraparak.am-ին ասացին, որ մարզպետները եկել են կառավարություն` մասնակցելու նիստին հրավիրյալի կարգավիճակով, և չի բացառվում` դա պարբերական բնույթ կրի, այսինքն` այսուհետ մշտապես մասնակցեն նիստերին: