Խաչիկ Ասրյանի կուսակցության գրանցումը ԿԸՀ որոշմամբ ճանաչվեց ուժը կորցրած

Խաչիկ Ասրյանի կուսակցության գրանցումը ԿԸՀ որոշմամբ ճանաչվեց ուժը կորցրած

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում 2 հարց է՝ ընտրություններին մասնակցող «Հայոց արծիվներ․միասնական Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին և «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցի քննությունը։

Իսկ «Հայոց արծիվները» ներկայացրել են կուսակցության ղեկավար կազմի՝ ինքնաբացարկի մասին որոշումը։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կուսակցությունները, դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ մինչև 18․00-ն իրավունք ունեն ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Կուսակցության լիազոր ներկայացուցիչը ավելացնելու որևէ բան չուներ։

ԿԸՀ քվեարկությամբ՝ 6 «կողմ» ձայներով Խաչիկ Ասրյանի կուսակցության գրանցումը  ճանաչվեց ուժը կորցրած։