Բայդենի վարչակազմը վերսկսել է ռուսների արտաքսումը

Բայդենի վարչակազմը վերսկսել է ռուսների արտաքսումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերսկսել է ՌԴ քաղաքացիների արտաքսումը Ռուսաստան՝ ցույց տալով դրանով Ուկրաինայի հետ կապված իր որդեգրած դիրքորոշման փոփոխությունը, այս մասին գրում է Guardian-ը: Ինչպես նշում է պարբերականը, մեկ տարի առաջ համապատասխան ընթացակարգը կասեցվել էր, սակայն այս շաբաթ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինը հայտարարեց, որ գործակալությունը շարունակում է արտաքսումները տարբեր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։ Սակայն հստակ հայտնի չէ, թե կոնկրետ երբ են վերսկսվել արտաքսումները։

«Բայդենի վարչակազմը վերսկսել է արտաքսումները դեպի Ռուսաստան՝ ակնհայտորեն հակադարձելով այն դիրքորոշմանը, որը որդեգրել էր ավելի քան մեկ տարի առաջ, երբ նման արտաքսումները կասեցվեցին», -ասվում է պարբերականում:

Ըստ թերթի տվյալների, մի երիտասարդ ռուսաստանցի, ով եկել էր ԱՄՆ՝ փորձելով խուսափել մասնակի մոբիլիզացիայից, հանգստյան օրերին հանկարծակի արտաքսման է ենթարկվել Ռուսաստան:

«Ես հարցեր ունեմ այն ​​մասին, թե երբ են նրանք վերսկսել դա և ինչու: 2022 թվականի մարտին ԱՄՆ-ն հայտարարեց, որ դադարեցնում է արտաքսումը Ռուսաստան՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված: Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք վերսկսեցին դա և արեցին այդքան հանգիստ», - ասել է թերթին փաստաբան Ջենիֆեր Սքարբորոուին, ում խոսքով՝ իր հաճախորդների թվում կան չորս ռուսներ, ովքեր ապաստան են խնդրում ԱՄՆ-ում: