Մոտ 32 միլիոն է նոյեմբերի 1֊ին հավաքվել

Մոտ 32 միլիոն է նոյեմբերի 1֊ին հավաքվել

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հարգելի գործընկերներ,

տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։

Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։

Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»։